«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Անպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին»

Անպատժելիության ծանր հետևանքները. «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդել շիկներին»
06.04.2025 | 14:36

Անկասկած, շատերն են տեսել ու վրդովվել այս օրերին լրահոսը հեղեղած այն կադրերից, որտեղ պատկերված է պարեկային ոստիկանների հարձակումը վարորդի վրա: Բորբոքված ու կտրուկ հանրային արձագանքը, նկատենք, միանգամայն օրինաչափ է ու կատարվածին համարժեք:

Բայց մյուս կողմից, ներողություն, մի՞թե առաջին անգամ են փաշինյանական ոստիկանության տարաբերետ ստորաբաժանումներում ծառայողները, մեղմ ասած, անընդունելի, դատապարտելի վարք դրսևորում: Ամենևին:

Ո՞ր մեկն ասես: «Կարմիր բերետավորների» բազմույթը հարձակվեց ԱԺ պատգամավորի վրա, ու ոչ մի ոստիկան դրա համար բանտում չի գտնվում:

Հապա ոստիկանների հսկողության ու պաշտպանության տակ գտնվող, տվյալ պահին ազատությունից զրկված Սամվել Վարդանյանին ինչ-որ «դիմակավոր անձանց» խոշտանգմանը հանձնե՞լը: Ո՞վ պատժվեց այդ խայտառակությունը թույլ տալու համար: Հապա Սոնա Մնացականյանի ու նրա չծնված երեխայի սպանությո՞ւնը՝ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից վրաերթի հետևանքով: Ո՞վ է պատժված: Ոչ ոք: Հապա «Եռաբլուրում» զոհվածների մայրերին ոստիկանության «բերետների» կողմից առանձնահատուկ անտակտությամբ քարշ տա՞լը... Հապա խաղաղ բնակչության, կանանց, երեխաների ու տարեցների վրա 25-30 բեկորային նռնակներ կանխամտածված գործադրե՞լը:

Ախր, ո՞ր փաշինյանական իշխանության իրավապահների, այդ թվում՝ ոստիկանության ներկայացուցիչների կողմից բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքները «զրոյացնող» ո՞ր դեպքը ասես: Դրանց միավորում է ոչ միայն այն, որ ոստիկանների կողմից է արվել, այլև այն, որ նման բաներ անողները մնացել են անպատիժ:

Այնպես որ, պարեկ(ներ)ի վերջին հարձակումն առանձին մի միջադեպ չէ, այլ հենց այդ անպատժելիության հետևանք:

Պարզ է նաև, որ փաշինյանական իշխանությունը իր այդ ոստիկանության միջոցով ձգտում է ահաբեկել հասարակությանը: Դրա համար էլ ոստիկանական համազգեստով դրսևորվողները մնում են անպատիժ: Այդ ամենի հետ է փոխկապակցված դիտարկվող, կներեք, «բեսպրեդելը»: Բայց «բեսպրեդելը» երբեք լավ տեղ չի տանում, այդ թվում՝ «բեսպրեդելշիկներին»...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5445

Մեկնաբանություններ